Բեռլինում վրացու սպանության մեջ կասկածվողը ապաստան է խնդրել Գերմանիայում

09:02   09 Դեկտեմբեր 2019    424

Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության մեջ կասկածվողը գերմանական իշխանություններին խնդրել է իրեն քաղաքական ապաստան տրամադրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ տեղական լրատվամիջոցների, նրան ապաստան տրամադրելը կնպաստի այն բանին, որ տղամարդը քննիչներին կպատմի իր դրդապատճառների մասին և կանվանի պատվիրատուի անունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաև ստիպված կլինի բացատրել, թե ինչու է պնդում, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Զելիմխան Խանգոշվիլին գնդակահարվել է անհայտ հեծանվորդի կողմից Բեռլինի Մոաբիտ շրջանում 2019-ի օգոստոսի 23-ին: Սպանության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեռլին   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները