Կիմ Չեն Ընը կարող է կորցնել «ամեն ինչ». Թրամփ

09:55   09 Դեկտեմբեր 2019    447

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է կորցնել «ամեն ինչ», եթե վերսկսի թշնամանքը:

Այդ մասին ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, երբ Փհենյանը հայտարարել է «կարեւոր նշանակություն ունեցող հաջողված փորձարկումներ» անցկացնելու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կիմ Չեն Ընը չափազանց խելացի է եւ շատ բան կարող է կորցնել, իրականում՝ ամեն ինչ, եթե թշնամաբար գործի: Սինգապուրում նա ստորագրել է ինձ հետ լուրջ համաձայնագիր ապամիջուկայնացման մասին»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում՝ նկատի ունենալով 2018 թվականին Սինգապուրում կայացած իր առաջին գագաթնաժողովը Կիմ Չեն Ընի հետ:

«Նա չի ցանկանում չեղարկել իր առանձնահատուկ վերաբերմունքը Միացյալ Նահանգների նախագահի հետ կամ միջամտել նոյեմբերին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին»,-նշել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները