Լիբանանի սուննիները Սահադ Հարիրիին առաջադրել են հանրապետության վարչապետի պաշտոնում

10:00   09 Դեկտեմբեր 2019    334

Լիբանանի սուննիների համայնքը սատարել է հանրապետության վարչապետի պաշտոնում «Ալ-Մուսթաքբալ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Սահադ Հարիրիի առաջադրմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Լիբանանի գերագույն մուֆթի շեյխ Աբդել Լաթիֆ Դերայանը:

Ավելի վաղ, վարչապետի պաշտոնում առաջադրված գործարար Սամիր ալ-Խաթիբը հայտարարել է իր թեկնածությունը հանելու մասին՝ մուֆթի Դերայանի հետ հանդիպումից հետո:

Հարիրին, որը 2005-ին ահաբեկչության զոհ դարձած նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդին է, 2009 թ.-ից ի վեր երեք անգամ ղեկավարել է Լիբանանի կոալիցիոն կառավարությունները: «Ալ-Մուսթաքբալ»-ի առաջնորդը հրաժարական է տվել հոկտեմբերի 29-ին՝ զանգվածային բողոքի ցույցերի ալիքի ֆոնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները