Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման հետևանքով կա զոհ

10:33   09 Դեկտեմբեր 2019    436

Նոր Զելանդիայի Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը մամուլի ասուլիսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ TVNZ- ն հաղորդել էր չորս վիրավորի մասին: Համիլթոնի քաղաքային հիվանդանոցը, ինչպես նշել էր հեռուստաալիքը, պատրաստվում էր ընդունել այրվածքներով չորս մարդու:

«Ես կարող եմ հաստատել, որ մեկ մարդ մահացել է», - հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Ջոն Թիմսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Զելանդիա  


Վերնագիրի այլ պիտակները