Նա ամեն ինչ կկորցնի, եթե այդպես շարունակի․ Թրամփը նախազգուշացրել է Կիմ Չեն Ընին

10:41   09 Դեկտեմբեր 2019    340

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին նախազգուշացրել է երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման դեպքում «ամեն ինչ կորցնելու» ռիսկի մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Թրամփը գրել է թվիթերյան իր էջում:

«Կիմ Չեն Ընը շատ խելացի է, նա ամեն ինչ կկորցնի, եթե թշնամական վերաբերմունք ցուցաբերի: Մենք Սինգապուրում ստորագրել ենք դենուկլեարիզացիա: Նա չի ցանկանա փչացնել առանձնահատուկ հարաբերությունները Միացյալ Նահանգների նախագահի հետ»,-գրել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները