Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ուկրաինային

15:00   08 Դեկտեմբեր 2019    325

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Օդեսայի քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դեկտեմբերի 8-ը Ուկրաինայում սգո օր է հայտարարել՝ Օդեսայի տնտեսագիտության, իրավունքի և հյուրանոցային ու ռեստորանային բիզնեսի քոլեջի շենքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ:

Մենք խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և ողջ Ուկրաինայի ժողովրդին, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - ասված է ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչության Twitter-ի միկրոբլոգում զետեղված հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները