Ողբերգական վթար Օրենբուրգում․ քաղաքացին ողջ-ողջ այրվել է

11:04   09 Դեկտեմբեր 2019    307

Օրենբուրգի մարզի Օրենբուրգ-Ակբուլակ մայրուղում ողբերգական վթար է տեղի ունեցել «Գազելի» եւ մինիվենի մասնակցությամբ։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, զոհվել է չորս մարդ, եւս չորսը տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են Սոլ-Իլեցկի հիվանդանոց։

Նախնական տեղեկությունների համաձայն, մինիվենի վարորդը կորցրել է կառավարումը եւ բախվել «Գազելին»։ Դիմային բախման հետեւանքով երկու մեքենաներն էլ սկսել են այրվել։ Բոլոր զոհերը հանդիսանում են Ղրղզստանի քաղաքացիներ։ Զոհերից մեկը այրվել է ողջ-ողջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Օրենբուրգ  


Վերնագիրի այլ պիտակները