Մեքսիկացի դիվանագետին բռնել են Կազանովայի կենսագրականը գողանալիս

11:15   09 Դեկտեմբեր 2019    356

Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը Twitter-ում հայտնել է, որ հրամայել է երկիր վերադառնալ Արգենտինայում դեսպանին, ում մեղադրում են գրքերի գողության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես էթիկայի հարցերով կոմիտեին խնդրել եմ վերլուծել Արգենտինայում դեսպանի հետ կապված դեպքը, որը մեղադրվում է հայտնի գրախանութից գրքերի գողության մեջ: Նախեւառաջ կարգադրել եմ նրան տուն վերադարձնել»,- նշել է մեքսիկացի նախարարը:

Եթե տեսահսկման սարքերի տեսագրությունների հավաստիությունը հաստատվի, դեսպանն անմիջապես կհեռացվի, հավելել է Էբրարդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները