Երկիրը հնարավոր եղավ փրկել Վլադիմիր Պուտինի քաղաքականության շնորհիվ․ Կադիրով

12:22   09 Դեկտեմբեր 2019    366

Խորհրդային Միության փլուզումը «պատմության մեջ աննախադեպ» հարված հասցրեց Ռուսաստանին:

Այսպիսի կարծիք է հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ քաղաքական գործչի, 28 տարի առաջ Լեոնիդ Կրավչուկը, Բորիս Ելցինը և Ստանիսլավ Շուշկևիչը «ոչնչացրեցին համաշխարհային գերտերությունը՝ Սովետական ​​միությունը»․ «Դա, ինչպես նաև Արևմուտքին զիջումների աննախադեպ քաղաքականությունը, որը վարում էր Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովը, աննախադեպ հարված հասցրեցին դարերի ընթացքում ստեղծված Ռուսաստանի տնտեսական, ռազմական, քաղաքական, հումանիտար, սոցիալական հզորությանը»,-գրել է նա։

Կադիրովը հավելել է, որ Ռուսաստանը «հայտնվել էր շղթայական փլուզման շեմին, որն առաջացել էր պատերազմների, պատժամիջոցների, սահմաններին ՆԱՏՕ-ի մոտեցման հետևանքով»։

Ըստ նրա՝ երկիրը փրկել հնարավոր եղավ՝ շնորհիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության․ «Այսօր Ռուսաստանը հարգանք է վայելում աշխարհի ամենամեծ տերություններում, և ոչ մի գլոբալ խնդիր հնարավոր չէ լուծել առանց դրա մասնակցության»,-ասել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կադիրով  


Վերնագիրի այլ պիտակները