Լիբանանի նախագահը հետաձգել է նոր վարչապետի նշանակման շուրջ խորհրդակցությունները

12:39   09 Դեկտեմբեր 2019    385

Լիբանանի նախագահ Միշել Աունը որոշել է մինչև դեկտեմբերի 16-ը հետաձգել խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցությունները վարչապետի թեկնածության շուրջ:

Խորհրդակցությունները հետաձգվել են այն բանից հետո, երբ գործարար Սամիր ալ Խաթիբը, որի առաջադրումը վարչապետի պաշտոնին ավելի վաղ պաշտպանել էին գրեթե բոլոր պատգամավորական խմբակցությունները, երեկ հայտարարել է, որ հանում Է իր թեկնածությունը:

Խաթիբը այս հայտարարությունն արել է Լիբանանի գլխավոր մուֆթի շեյխ Աբդել Լատիֆ Դերայանի հետ հանդիպումից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մուսուլմանների հոգևոր առաջնորդն ասել է, որ սուննի համայնքի քաղաքական գործիչները պաշտպանում են «Ալ Մուստակբալ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Սաադ Հարիրիի վերադարձը վարչապետի պաշտոնին: Ի դեպ, Հարիրին վայելում է նաև միջազգային շրջանակների վստահությունը:

Մինչդեռ, ինչպես հայտնել է Fl Jadeed հեռուստաալիքը, երեկ երեկոյան Պլյաս Էտուալ հրապարակում հավաքվել են հարյուրավոր ցուցարարներ: Նրանք բացասաբար են վերաբերվել մուֆթիի հայտարարությանը՝ պահանջելով խորհրդարանի արձակում և վաղաժամկետ ընտրություններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները