Ինչպես հայտնում է The Guardian-ը, գործընթացը պետք է իրականացվի երեք տարվա ընթացքում: Ենթադրվում է, որ փոխարինվելու է 20-30 մլն միավոր տեխնիկա: Աշխատանքները մեկնարկելու են 2020թ.:
Աղբյուրը նկատում է, որ այս քայլն առավելապես ուղղված է ամերիկյան HP, Dell և Microsoft ընկերությունների դեմ ու Վաշինգտոնի կողմից չինական տեխնոլոգիաների օգտագործման սահմանափակմանը, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև «առևտրային և տեխնոլոգիական սառը պատերազմին» պատասխան քայլ է:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան ընկերություններին արգելել էր բիզնես վարել չինական Huawei ընկերության հետ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Չինաստան