ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը գնահատել Է «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի հեռանկարները

14:29   09 Դեկտեմբեր 2019    297

Եվրամիությունն առաջընթացի հույսեր ունի «նորմանդական քառյակի» գագաթնաժողովում, իր գերակայություններից մեկն Է համարում ուկրաինական ճգնաժամի խաղաղ եւ կայուն լուծումը, դեկտեմբերի 9-ին հայտարարել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Երեք տարվա ընթացքում «նորմանդական ձեւաչափի» առաջին գագաթնաժողովը Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Փարիզում:

«Հուսով ենք, որ այդ հանդիպմանը հնարավոր կլինի աշխատանքի շարունակումը եւ առաջընթացն ուկրաինական հակամարտության խաղաղ եւ կայուն լուծման համար:

Դա ամենակարեւոր գերակայություններից մեկն Է, որոնք մենք պետք Է լուծենք Եվրամիությունում»,- Բրյուսելում ասել Է նա լրագրողներին՝ ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման սկսվելուց առաջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները