Ֆլորենցիայից ոչ հեռու երկրաշարժ է գրանցվել

14:51   09 Դեկտեմբեր 2019    249

Իտալիայի Տոսկանա շրջանի Ֆլորենցիա քաղաքից 25 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Ստորգետնյա ցնցումները խուճապ են առաջացրել բնակչության շրջանում: Վնասվել է մի քանի շենք:

Որոշ քաղաքներում փակ են դպրոցները: Շրջանում դադարեցվել է գնացքների երթևեկությունը, այդ թվում՝ Ֆլորենցիայի և Բոլոնիայի միջև ճեպընթացների աշխատանքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆլորենցիա  


Վերնագիրի այլ պիտակները