Մասքը Լոս Անջելեսի փողոցներով զբոսնել Է Tesla-ի նոր Cybertruck Էլեկտրապիկապով

15:04   09 Դեկտեմբեր 2019    368

Ձեռնարկատեր Իլոն Մասքը Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) փողոցներով զբոսնել Է իր հիմնած Tesla ընկերության արտադրության Cybertruck Էլեկտրապիկապի ղեկին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ դեկտեմբերի 8-ին այդ մասին հայտնել Է TMZ պորտալը: Գործարարին դեկտեմբերի 7-ի երեկոյան ավտոմոբիլի սալոնում նկատել են երգչուհի Քլեր Բուշեի հետ, որը հայտնի Է Գրայմս կեղծանվամբ:

Էլեկտրապիկապով Մասքը մոտեցել Է «Նոբու» ռեստորանին՝ այն թողնելով հաստատության մուտքի մոտ: Պորտալը նշել Է, որ ընթրիքից հետո միլիարդատիրոջ հետ Cybertruck Է նստել ամերիկացի դերասան Էդվարդ Նորթոնը: Electrek ինտերնետ-պորտալի տվյալներով՝ դա առաջին դեպքն Է, երբ այդ պիկապը հայտնվել Է Կալիֆոռնիայի մեգապոլիսի փողոցներում: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ դրա սերիական արտադրությունը նախատեսված Է 2021 թվականին: Ընկերությունն արդեն Cybertruck-ի ավելի քան 250 հազար պատվեր Է ստացել:

Ինչպես նոյեմբերի վերջին ավտոմոբիլի շնորհանդեսին նշել Է Մասքը, դրա թափքն աչքի Է ընկնում առանձնահատուկ ամրությամբ. մուրճով հարվածները դռանը տեսանելի հետքեր չեն թողել, երեսվածքը գնդականթափանց Է, իսկ լուսամուտներն այն բանից հետո, երբ դրանց վրա մետաղե ծանր գունդ Է նետվել, սոսկ ճաքերով են ծածկվել: Էլեկտրակարը, կախված շարժիչների քանակից եւ շարժաբերի տիպից, երեք լրակազմով մատչելի Է 39,9 հազար դոլարով, 49,9 հազար դոլարով եւ 69,9 հազար դոլարով: Ամենաթանկ տարբերակում այն կարող Է առանց լրալիցքավորման անցնել ավելի քան 800 կիլոմետր, ինչպես նաեւ ժամում 100 կիլոմետր արագություն զարգացնել 2,9 վայրկյանում: Cybertruck-ի բեռնունակությունը 1,5 տոննա Է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մասք  


Վերնագիրի այլ պիտակները