Հս. Կորեան Թրամփին «անխոհեմ ծերուկ» է անվանել

15:30   09 Դեկտեմբեր 2019    318

Հյուսիսային Կորեայի իշխանությունները վիրավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան «անխոհեմ և ստախոս ծերուկ» անվանելով:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, դա արվել է ի պատասխան Թրամփի այն հայտարարության, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն իր թշնամական վարքով չի ցանկանա փչացնել Թրամփի հետ առանձնահատուկ հարաբերությունները:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Կիմ Չեն Ընը «կարող է ամեն ինչ կորցնել, եթե գործի թշնամական ձևով»: Թրամփն այս մասին գրել է իր թվիթերյան էջում:

«Կիմ Չեն Ընը չափազանց խելացի է և կարող է ավելի շատ բան, եթե ոչ ամեն ինչ կորցնել, եթե գործի թշնամական ձևով: Ես և նա ապամիջուկայնացման հզոր համաձայնագիր ենք կնքել Սինգապուրում»,- գրել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով 2018թ. Սինգապուրում երկու ղեկավարների միջև առաջին հանդիպումը:

Սրան ի պատասխան՝ հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյա Կիմ Յոն Չhոլը, որը նախկինում բանակցում էր իր երկրի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ, հայտարարել է, որ Փհենյանը կորցնելու ոչինչ ունի ու չի ընկրկի ԱՄՆ-ի առաջ:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ նախագահի թվիթերյան գրառումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ նա «գրգռված ծերուկ է՝ զուրկ համբերությունից»:

«Թրամփն այնպիսի անխոհեմ և անկայուն ծերուկ է: Հյուսիսային Կորեայի վերաբերյալ այնքան բան կա, որ Թրամփը չգիտի: Մենք կորցնելու այլևս ոչինչ չունենք»,- ասել է Կիմ Յոն Չhոլը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հս-Կորեա   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները