WADA-ն 4 տարով ՌԴ-ին զրկել է Օլիմպիական խաղերին և առաջնություններին մասնակցելու իրավունքից

15:37   09 Դեկտեմբեր 2019    926

Փարիզում դեկտեմբերի 9-ին Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեն ռուսաստանցի մարզիկների նկատմամբ չորս տարվա պատժամիջոցներ կիրառելու մասին վերջնական որոշում է կայացրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռուսաստանի հավաքականին զրկել են միջազգային խոշոր մրցաշարերին` այդ թվում նաև Տոկիոյի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունքից: Նշվում է նաև, որ այս ընթացքում Ռուսաստանը կզրկվի խոշոր միջազգային մրցումներ անցկացնելու, ինչպես նաև դրանց անցկացման համար հայտ ներկայացնելու իրավունքից:

Այժմ ռուս մարզիկները կարող են ելույթ ունենալ միայն չեզոք դրոշի ներքո:

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեի որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: WADA  


Վերնագիրի այլ պիտակները