Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ ԱլիՌաբիին՝ հավելելով, որ Վաշինգթոնը այդ տեղեկությունը հաստատող որևէ ապացույց չունի:
Դեկտեմբերի 5-ին Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել էր, որ Թեհրանը պատասխանատվություն է կրում բողոքի ակցիաների մոտ հազար մասնակցի սպանության համար։
Նույն օրը Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանում բողոքի ցույցերի անմեղ զոհերը պետք է համարվեն նահատակներ, իսկ նրանց ընտանիքներին անհրաժեշտ է փոխհատուցում վճարել:
Ի դեպ, օրերս Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալված մարդիկ պետք Է ազատ արձակվեն:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իրան
ԱՄՆ