SpaceX-ը մտադիր Է Crew Dragon տիեզերանավի առաջին օդաչուավոր թռիչքն իրականացնել փետրվարին

16:48   09 Դեկտեմբեր 2019    347

SpaceX ընկերության ստեղծած Crew Dragon տիեզերանավի օդաչուավոր թռիչքը Միջազգային տիեզերակայան կարող Է տեղի ունենալ 2020 թվականի փետրվարին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է ընկերության նախագահ Գուին Շոթուելը Հոթոռն քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) կենտրոնակայանում լրագրողների հետ կայացած հանդիպմանը:

«Մենք հուսով ենք, որ անձնակազմով առաջին թռիչքը տեղի կունենա փետրվարին»,- մեջբերում Է անում նրա խոսքից spaceflightnow.com պորտալը: Շոթուելը նշել Է, որ Crew Dragon-ով տիեզերակայան կմեկնեն աստղանավորդներ Ռոբերտ Բենքենը եւ Դուգլաս Հեռլին:

Միացյալ Նահանգների NASA տիեզերական գերատեսչությունն օդաչուավոր թռիչքները դադարեցրել Է 2011 թվականին Space Shuttle վերադարձվող տիեզերանավերի օգտագործման ծրագրի ավարտից հետո: Այդ ժամանակվանից ի վեր աստղանավորդները Միջազգային տիեզերակայան են հասցվում ռուսական «Սոյուզներով»:

Hayatsk.info

Հեշթեգներ: SpaceX  


Վերնագիրի այլ պիտակները