Նոր Զելանդիայում մոտ հարյուր մարդ է գտնվել հրաբխի մոտ ժայթքման պահին

18:22   09 Դեկտեմբեր 2019    388

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հաղորդել է, որ Ուայթ-Այլենդ կղզում ժայթքման պահին հրաբխից ոչ հեռու մոտ հարյուր մարդ է գտնվել. կան անհետ կորածներ, հայտնում է TVNZ-ն:

Նա նշել է, որ հրաբխի մոտակայքում գտնվողներից շատերը, հավանաբար, զբոսաշրջիկներ էին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր Զելանդիայի ոստիկանությունն ավելի ուշ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ չնայած նախնական տվյալներին, իշխանությունները կարծում են, որ մարդկանց թիվը կարող է լինել ավելի քան հիսունը: Նշվում է, որ ոմանք արդեն դուրս են բերվել կղզուց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Զելանդիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները