Իտալիայում վառվել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը

18:41   09 Դեկտեմբեր 2019    382

Իտալական Ումբրիա մարզի Գուբիո համայնքում տեղի է ունեցել աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերի վառման ամենամյա արարողությունը:

Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը: 750 մետր բարձրությամբ և 450 մետր լայնությամբ, իրենից լուսային ինստալիացիա ներկայացնող տոնածառը տեղակայված է Ինջինո լեռան հարավային լանջին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի քան 700 նեոնային լույսեր էլեկտրական մալուխով միացված են իրար, իսկ գագաթին ամանորյա աստղն է, որը 5 րոպեն մեկ փոխում է գույնը: Գուբիոյի նեոնային տոնածառը կամավորների նախաձեռնությամբ վառվում է արդեն 38 տարի անընդմեջ:

1991 թվականին այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ տոնածառ, իսկ 2014 թվականին այս տոնածառի լույսերը վառել է անձամբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները