Վենեսուելայում ժողովրդական աշխարհազորում ընդգրկված է 3,3 միլիոն մարդ․ Մադուրո
19:15
09 Դեկտեմբեր 2019
316
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ժողովրդական աշխարհազորում ընդգրկված քաղաքացիների թիվը հասնում է 3,3 միլիոնի։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Լրատվամիջոցը փոխանցում է, որ նախագահ Մադուրոն այս մասին խոսել է Վարգաս նահանգի Լա-Գուայրա քաղաքում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։
Նա մանրամասնել է, որ բոլոր աշխարհազորայինները զինված են, պատրաստություն անցած եւ պատրաստ պաշտպանել Վենեսուելայի խաղաղությունը, ամբողջականությունն ու անկախությունը։