Այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ում պաշտոնապես սկսվեց IQOS-ի վաճառքը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ապրանքանիշի առաջին խանութը բացվեց Ատլանտայում, և մոտ 500 մանրածախներ սկսեցին վաճառել IQOS-ն ու ծխախոտային սթիքերն իրենց խանութներում:
Մինչ այս ծխողների համար նախատեսված էլեկտրոնային սարքերի շուկան սահմանափակված էր վեյփերով և էլեկտրոնային սիգարետներով:
IQOS-ը (այքոս) ծխախոտի տաքացման համակարգ է, սիգարետի համեմատ ավելի քիչ վնասակար և ավելի «մաքուր» այլընտրանք: Ծխախոտն այրելու փոխարեն (ինչպես սիգարետի դեպքում է)` IQOS-ը տաքացնում է այն մինչև 350°C, ինչի շնորհիվ չկա մոխիր, ծուխ և պասիվ ծխելու վտանգ: IQOS-ի աերոզոլը պարունակում է 95% ավելի քիչ վնասակար նյութեր քան սիգարետի ծուխը:
IQOS-ը վաճառվում է աշխարհի 50 երկրում՝ ներառյալ բարձրակարգ պետական ստանդարտներ ունեցող երկրները, ինչպիսիք են Գերմանիան, Ճապոնիան, Շվեյցարիան, Ավստրիան, Կանադան:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ