Հարավկորեական Samsung-ի երեք ղեկավարներ բանտարկության են դատապարտվել խարդախության համար

21:25   09 Դեկտեմբեր 2019    456

Հարավկորեական Samsung Electronics կորպորացիայի բարձրագույն օղակի երեք ղեկավարներ մեղավոր են ճանաչվել խարդախության մեջ և դատապարտվել են բանտարկության:

Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է Yonhap New գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սեուլի կենտրոնական վարչական օկրուգի դատարանի որոշմամբ՝ Samsung Electronics-ի փոխնախագահը, որը պատասխանատու է ընկերության ֆինանսական միջոցների համար, դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, մյուս երկու ամբաստանյալներին դատապարտել են մեկուկես տարվա ազատազրկման: Մասնավորապես, նրանք մեղադրվել են այն բանում, որ նրանց ցուցումով ընկերության մյուս աշխատակիցները փորձել են թաքցնել և ոչնչացնել այն փաստաթղթերը, որոնք վերաբերել են կորպորացիայի ֆինանսական հաշվետվությանը:

Կորեայի Հանրապետության դատախազությունը ներկայում Samsung Electronics դուստր ընկերությանը՝ դեղորայքային պատրաստուկներ արտադրող Samsung BioLogics-ին, կասկածում է այդ ձեռնարկության բաժնետոմսերի արժեքի արհեստական բարձրացման մեջ:

Այսպես, հսկիչ մարմնում գտնում են, որ 2015 թվականին Bioepis ամերիկա-հարավկորեական համատեղ ընկերությունում բաժնետոմսերի արժեքի հաշվարկման բանաձևի անօրինական փոփոխման հետևանքով Samsung BioLogics-ի կապիտալիզացիան կտրուկ աճել է

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները