Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների օրն է

09:47   10 Դեկտեմբեր 2019    252

Դեկտեմբերի 10-ին համաշխարհային հանրությունը նշում է Մարդու իրավունքների օրը, որը 1950թ․ դեկտեմբերին հաստատվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում։

Բոլոր պետություններին եւ շահագրգիռ կազմակերպություններին առաջարկվել է ընդունել այդ օրը եւ համապատասխան միաջոցառումներ անցկացնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ի դեպ, յուրաքանչյուր 5 տարին մեկ դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման տարելիցին, անցկացվում է մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի մրցանակաբաշխության արարողություն։

Այն հիմնադրվել է 1966թ․՝ պարգեւատրելու համար նրանց, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել մարդու իրավունքների խրախուսման եւ պաշտպանության գործում։ Մրցանակն առաջին անգամ հանձնվել է 1968թ․։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները