Ավտոմատացումը աշխատանքից կզրկի ֆինանսիստներին եւ ապահովագրողներին

09:52   10 Դեկտեմբեր 2019    361

Ավտոմատացման սպառնալիքը տարածվում է ավելի ու ավելի շատ ոլորտներում։ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Մարկոս Լոպեզ Դե Պրադոյի խոսքերով՝ ներկայում ավտոմատացվել է աշխարհում ֆինանսական եւ ապահովագրական ոլորտի արդեն 6,14 մլն աշխատատեղ։

Դե Պրադոն նշել է, թե պարտադիր չէ, որ մեքենաները ուղղակի կերպով խլեն մարդկանց աշխատատեղերը։ Շատ աշխատակիցներ ստիպված կլինեն հեռանալ, քանի որ չեն կարողանա հարմարվել ալգորիթմների հետ զուգահեռ աշխատանքին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Bloomberg-ը նշում է, որ աշխատողներն արդեն պատրաստվում են ավտոմատացման հետեւանքներին։ Chartered Financial Analyst-ի ավագ տնօրեն Ռեբեկա Ֆենդերի խոսքերով՝ ֆինանսական վերլուծաբանների 43 տոկոսը սպասում է առաջիկա 5-10 տարիների ընթացքում իր աշխատանքում զգալի փոփոխությունների։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները