Թրամփը ՀԴԲ-ի կողմից իր շտաբին լրտեսելը հեղաշրջման փորձ է անվանել

10:23   10 Դեկտեմբեր 2019    310

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀԴԲ-ի կողմից իր շտաբին լրտեսելը հեղաշրջման փորձ է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դա կառավարության տապալումն էր, տապալման փորձը, և դրան բազմաթիվ մարդիկ են մասնակցել»,- ասել է նա, հավելելով, որ այդ մարդկանց բռնել են հանցագործության վայրում:

Թրամփը նաև ասել է, որ սպասում է նույն թեմայով հետաքննության արդյունքներին՝ հատուկ դատախազ Ջոն Դարեմից:

Դրանից առաջ արդարադատության նախարարության գլխավոր տեսուչ Մայքլ Հորովիցն իր զեկույցում հայտարարել էր, որ 2016-ին ՀԴԲ-ի կողմից հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի լրտեսումն արդարացված չէր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները