Զելենսկին «բարդ» Է որակել Պուտինի հետ դիրքորոշումների համաձայնեցման գործընթացը

11:04   10 Դեկտեմբեր 2019    399

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած երկկողմ հանդիպմանն իր համար «բարդ Է» եղել «համաձայնության գալը», քանի որ Ռուսաստանի ղեկավարը մանրակրկիտ արծարծել Է յուրաքանչյուր քննարկվող հարց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել Է՝ նորմանդական գագաթնաժողովից հետո շփվելով լրագրողների հետ:

«Կարելի՞ Է արդյոք համաձայնության գալ (Պուտինի հետ): Դժվար Է համաձայնության գալ, շատ դժվար, բայց այսօր եղան պահեր, երբ մենք ինչ-որ բանի շուրջը համաձայնության եկանք, որոշ բաների վերաբերյալ»,- ասել Է Զելենսկին: Նա նշել Է, որ ինքը եւ Պուտինը տարբեր մարդիկ են, սակայն ընդգծել Է, թե զգացել Է, որ Ռուսաստանի ղեկավարը գնացել Է զիջումների:

Նրա խոսքով՝ Փարիզում «նորմանդական քառյակի» ղեկավարների հանդիպումից հետո պայմանական հաշիվը եղել Է «ոչ-ոքին»: «Այժմ ճիշտ Է դիվանագետ լինել: Եկեք ասենք՝ առայժմ «ոչ-ոքի»,- նշել Է Ուկրաինայի ղեկավարն՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները