«Բեռլինում սպանված Վրաստանի քաղաքացին Մոսկվայի մետրոյում պայթյունների կազմակերպիչներից մեկն է եղել»

11:46   10 Դեկտեմբեր 2019    451

2019 թվականի օգոստոսին Բեռլինում սպանված Վրաստանի քաղաքացին Մոսկվայի մետրոյում պայթյունների կազմակերպիչներից մեկն է եղել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Նա Մոսկվայի մետրոյում պայթյունների կազմակերպիչներից մեկն էր»,- նշել է պետության ղեկավարը:

Պուտինը հիշեցրել է նաև, որ սպանվածը Կովկասում մասնակցել է մարտական գործողությունների` հանդես գալով անջատողականների կողմից, և գտնվել է հետախուզման մեջ:

«Նա շատ դաժան ու արյունոտ մարդ էր: Իր մասնակցած գործողություններից միայն մեկի ժամանակ իր կողմից 98 մարդ է սպանվել»,- ասել է նա:

«Չգիտեմ` ինչ է եղել նրա հետ: Դա հանցավոր միջավայր է, և այնտեղ կարող է ցանկացած բան տեղի ունենալ»,- նշել է ՌԴ նախագահը:

Վրաստանի 40-ամյա քաղաքացին սպանվել է օգոստոսի 23-ին: Նույն օրը Բեռլինի դատախազությունը հայտնել է կասկածյալի ձերբակալման մասին, որը, ըստ դատախազության, ՌԴ 49-ամյա քաղաքացի է: Վրաստանի քաղաքացու սպանության գործի շուրջ բարձրացած աղմուկի պատճառով Գերմանիայից երկու ռուս դիվանագետ է արտաքսվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները