Բիրմինգհեմի փողոցներից մեկում հայտնվել է Բենքսիի սուրբծննդյան գրաֆիտին

13:45   10 Դեկտեմբեր 2019    267

Սթրիթ արտի հայտնի վարպետ Բենքսիի սուրբծննդյան գրաֆիտին հայտնվել է բրիտանական Բրմինգհեմ քաղաքում:

Այս մասին նկարիչը տեղեկացրել է իր ինստագրամյան էջում՝ հրապարակելով նոր ստեղծագործությունը պատկերող տեսանյութը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է անօթևան տղամարդը պատրաստվում գիշերել փողոցի եզրին դրված նստարանին: Իսկ նստարանի հետևի պատին երևում է երկու արծաթագույն եղջերուների պատկերը, որոնք ասես սլանում են աստղազարդ երկնքով՝ հետևից տանելով սահնակ-նստարանը:

«Աստված, օրհնիր Բիրմինգհեմը»,- տեսանյութին կից գրել է Բենքսին:

Ինչպես հայտնի է, իր աշխատանքներում Բենքսին անդրադառնում է սոցիալական անհավասարության և իշխանությունների քաղաքականության հետևանքով առաջացող խնդիրներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները