Մահացել է Յուրի Լուժկովը

14:04   10 Դեկտեմբեր 2019    244

84 տարեկանում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով, Լուժկովը մահացել է Մյունխենի հիվանդանոցներից մեկում, որտեղ նրան սրտի վիրահատության են կատարել:

1992 թվականից մինչև 2010 թվականը Լուժկովը զբաղեցրել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը: 2010թ-ին, այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի որոշմամբ, նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ «վստահության կորստի» պատճառով:


2016-ի սեպտեմբերին նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է նրան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յուրի-Լուժկով  


Վերնագիրի այլ պիտակները