Չեխական Օստրավա քաղաքի հիվանդանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կա 6 զոհ

14:13   10 Դեկտեմբեր 2019    322

Չեխական Օստրավա քաղաքի համալսարանական հիվանդանոցում հրաձգություն է տեղի ունեցել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է meduza.io կայքը:

Չեխիայի Մորավսկոսիլեզսկի երկրամասի (այստեղ է գտնվում Օստրավա քաղաքը) ղեկավար Իվո Վոնդրակը տեղեկացրել է 6 զոհի մասին:

Կրակը բացվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 7-ի սահմաններում, վնասվածքաբանության բաժանմունքում:

Հարձակում գործած անձը թաքնվել է, հարձակման պատճառներն անհայտ են: Ոստիկանությունը հրապարակել է հանցագործի լուսանկարը՝ խնդրելով օգնել որոնողական աշխատանքներում:

Օստրավայում կատարված հարձակումը դարձել է երկրորդ ամենախոշոր զանգվածային սպանությունը Չեխիայի ժամանակակից պատմության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեխիա  


Վերնագիրի այլ պիտակները