Ցուցարարներն ավտոբուսների յոթ հավաքակայան են արգելափակել Փարիզի Իլ-դե-Ֆրանսի տարածաշրջանում

14:28   10 Դեկտեմբեր 2019    281

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման դեմ զանգվածային գործադուլի մասնակիցները դեկտեմբերի 10-ի առավոտյան սկսել են արգելափակել ավտոբուսների հավաքակայանների աշխատանքը Փարիզի Իլ-դե-Ֆրանսի տարածաշրջանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Փարիզի տրանսպորտի ինքնավար վարչությունը (RATP) հայտնել Է իր Twitter-ում:

«Այս առավոտյան մեր յոթ հավաքակայաններն (25-ից) արգելափակված են, մյուսներն աշխատում են ընդհատումներով»,-նշել են ընկերությունում: RATP-ի տեղեկատվության համաձայն, ներկայում երթուղով ընթանում Է չորս ավտոբուսներից մեկը: Տրանսպորտի վարչության ներկայացուցիչներն Իլ-դե-Ֆրանսի բնակիչներին հորդորել են այսօր այլ փոխադրամիջոցներից օգտվել նշանակման վայր հասնելու համար:

Բացի այդ, Ֆրանսիայի երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) տվյալներով, ըստ գրաֆիկի, դեկտեմբերի 10-ին աշխատելու Է հինգ TGV գերարագընթացիկ գնացքներից միայն մեկը, քաղաքամերձ Transilien հինգ Էլեկտրագնացքներից՝ միայն մեկը եւ տարածաշրջանային տասը TER գնացքներից՝ երեքը:

Համընդհանուր մոբիլիզացիայի նոր օրվա կապակցությամբ, Sytadin ծառայության տվյալներով, խցանումները մայրաքաղաքի տարածաշրջանում ժամը 08:00-ի դրությամբ հասել Է 400 կիլոմետրի: Ճանապարհային բարդ իրադրություն Է ստեղծվել Փարիզի օղակաձեւ ճանապարհի վրա, կուտակականգեր են դիտվում «Շառլ դե Գոլ» օդանավակայան տանող ճանապարհին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները