Թեկնածուների թվում քաղաքական գործիչներ են, մարզիկներ, գործարարներ, ակտիվիստներ, գրում է The Hill-ը:
Այսպիսով՝ այս տիտղոսը կարող են ստանալ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկացի ֆուտբոլիստ Մեգան Ռապինոն, ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը, Շվեդիայի դպրոցական էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը:
Նաև բարձր կոչման հավակնորդների թվում է ԿՀՎ-ի անանուն սպան, որը հայտնել է Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հուլիսին կայացած հեռախոսազրույցի բովանդակության մասին:
Ընթերցողները հաղթողի անունը կիմանան Time-ի դեկտեմբերյան համարում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Time