Վրաստանի ընդդիմությունը նախատեսել է դեկտեմբերի 12-ին կրկին փակել խորհրդարանի մուտքերը

16:14   10 Դեկտեմբեր 2019    341

Դեկտեմբերի 12-ին Վրաստանի խորհրդարանի օրակարգով քննվելու է Գերագույն դատարանի դատավորների անժամկետ ընտրության հարցը:

Միավորված ընդդիմությունը երթական խորհրդակցությունից հետո, գործընթացը կասեցնելու նպատակով, հայտարարել էր դեկտեմբերի 12-ին Վրաստանի խորհրդարանի մուտքերն արգելափակելու որոշման մասին:

«Մենք որոշում ենք կայացրել արգելափակել խորհրդարանի մուտքերը: Միևնույն ժամանակ, մեր պատգամավորներից ոմանք կփորձեն ներսից անել ամեն ինչ, որպեսզի այս գործընթացը որևէ կերպ դադարեցվի»,- հայտարարել է ընդդիմության առաջնորդներից Գիգի Ուգուլավան:

Խորհրդարանի անկախ պատգամավոր Էկա Բեսելիայի խոսքերով` այս քվեարկության ժամանակ ժողովուրդը պետք է առավելագույնը մոբիլիզացված լինի և հավաքվի խորհրդարանի դիմաց:

Նշենք, որ Էկա Բեսելիան, որը իշխող կուսակցության հիմնադիրներից մեկն ու խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահն էր, հրաժարական էր տվել ու համալրել ընդդիմության շարքերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները