Կայացել է «Ուղղաթիռների սպասարկման կենտրոնի» հիմնարկեքի արարողությունը

19:59   09 Դեկտեմբեր 2019    229

Դեկտեմբերի 9-ին «Զաբրաթ» օդանավակայանի տարածքում կայացել է ուղղաթիռների հիմնանորոգմամբ և սպասարկմամբ զբաղվող կենտրոնի հիմնարկեքի արարողությունը, տեղեկացնում է Hayatsk.info – ն:

«Ուղղաթիռների հիմնանորոգման և տեխնիկական սպասարկման կենտրոնը» կառուցվելու է համատեղ նախագծերի իրականացման շրջանակներում՝ Ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի որոշման համաձայն: Այն կլինի տարածաշրջանի միակ նման կենտրոնը: Նախագիծը կիրականացվի ռուսաստանյան «Վերտոլյոտի Ռոսիի» ընկերության հետ համատեղ:

Համապատասխան համաձայնագիր ստորագրել են «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Ջահանգիր Ասկերովը և «Ռուսական ուղղաթիռներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին:

Կենտրոնի հիմնադրման առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը և Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները