Շերեմետևո օդանավակայանը ականապատման մասին ահազանգ է ստացել

16:42   10 Դեկտեմբեր 2019    270

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, մի քանի առևտրի կենտրոններում և Ռուսաստանի մաքսային ակադեմիայում ստուգումներ են անկացվում ականապատման ահազանգեր ստանալուց հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործակալության տվյալներով, անանուն ահազանգեր են եղել օդանավակայանի, Белая дача, Мега, Вегас առևտրի կենտրոնների ականապատման մասին:

Տարհանումներ չէ իրականացվում, քանի որ ահազանգերը կարող են կեղծ լինել: Նոյեմբերի վերջից Ռուսաստանի տարբեր քաղաքներում սկսվել է ականապատման մասին կեղծ ահազանգերի ալիք: Ահազանգի հեղինակները իրենց նամակներում պահանջել են 120 բիթքոյն փոխանցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շերեմետևո  


Վերնագիրի այլ պիտակները