Սոբյանինը Լուժկովի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով Է ստեղծել

16:50   10 Դեկտեմբեր 2019    376

Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովին հողին կհանձնեն «Նովոդեւիչիե» գերեզմանատանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Մոսկվայի գործող քաղաքագլխի մամուլի քարտուղար Գուլնարա Պենկովան:

Դա խնդրել են նրա ազգականները: Հուղարկավորության ամսաթիվը կորոշի ընտանիքը, հավելել Է նա: Քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը ստեղծել Է հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Լուժկովի մահվան մասին հայտնի Է դարձել դեկտեմբերի 10-ին ավելի վաղ: Հաղորդվել Է, որ նա մահացել Է Մյունխենի հիվանդանոցներից մեկում սրտի վիրահատությունից հետո: Նա 83 տարեկան Էր: Գերմանիայում Ռուսաստանի դեսպանությունը հայտնել Է, որ օգնում Է ձեւակերպել փաստաթղթերը եւ կազմակերպել մահացածի մարմնի տեղափոխումը Մոսկվա:

Սոբյանինը սոցցանցերում գրել Է, որ անկեղծորեն ցավում Է իր նախորդի, «այդ եռանդուն, կենսուրախ մարդու մահվան համար, որը Մոսկվան գլխավորել Է հետխորհրդային դժվարին ժամանակաշրջանում, շատ բան Է արել քաղաքի եւ մոսկվացիների համար»:

Մոսկվայի քաղաքային դումայի խոսնակ Ալեքսեյ Շապոշնիկովը նշել Է, որ քաղաքագլխի պաշտոնում Լուժկովի աշխատանքը տարբեր կերպ Էին գնահատում, բայց վստահություն Է հայտնել, որ նրա հիշատակը կհավերժացվի Մոսկվայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սոբյանին  


Վերնագիրի այլ պիտակները