«Վրացական երազանքը» լքում Է եւս մեկ պատգամավոր, տարեսկզբից՝ արդեն 16-րդը

17:03   10 Դեկտեմբեր 2019    299

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունից պատգամավոր Ալեքսանդր Էրկվանիան հայտարարել Է երկրում վերջին իրադարձությունների պատճառով խորհրդարանական մեծամասնությունից հեռանալու մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Էրկվանիան Վրաստանի իններորդ գումարման խորհրդարան Էր անցել կառավարող կուսակցության ցուցակներով: Նա դարձել Է 16-րդ պատգամավորը, որը տարեսկզբից հեռացել Է խորհրդարանական մեծամասնությունից: Նրանցից շատերը հեռացել են 2020 թվականից խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական ուղղումների՝ նոյեմբերի 14-ի ձախողումից հետո:

«Ցավոք, բնակչության մեջ տիրում Է նիհիլիզմն ու անհուսությունը: Մեծամասնությունը թերահավատ Է երկրի ապագայի նկատմամբ, ամեն տեղ լուրջ խնդիրներ են ու լճացում:

Երկրում ամեն օր խորանում Է քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը, լիակատար քաոս Է ու խառնաշփոթություն: Իսկ քաղաքական գործիչները պատասխանատվություն չեն կրում Աստծո, ազգի ու երկրի առջեւ: Պայքար Է ընթանում միայն իշխանության, փողի եւ անձնական բարեկեցության համար»,-լիագումար նիստից հետո լրագրողներին ասել Է Էրկվանիան:
Էրկվանիան չի պատրաստվում լքել խորհրդարանը: Նա որոշել Է աշխատանքը շարունակել որպես անկախ պատգամավոր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները