Կադիրովը բլոգերների հետ նկարահանվել է հումորային հոլովակներում

18:06   10 Դեկտեմբեր 2019    371

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնի ռուսաստանցի բլոգերների հետ նկարահանվել է հումորային հոլովակներում:

Վերջին տեսանյութը հրապարակվել է Կադիրովի Instagram-ի էջում՝ դեկտեմբերի 8-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կադրերում Չեչնիայի ղեկավարը թեյ է խմում բլոգեր Արտյոմ Քալայջյանի հետ, որին, իբր, զանգահարում է նրա կինը և սկսում է սպառնալից տոնով հրահանգներ տալ: Կադիրովը վերցնում է հեռախոսը և քաղաքավարիորեն չեչեներեն լեզվով բացատրում է.

«Բարի երեկո: Նա հյուր է ինձ մոտ, նա կվերադառնա տուն, նա ձեզ շատ է սիրում, մի անհանգստացեք»: Կանացի ձայնը պատասխանում է. «Ես հասկացա ձեզ, չնայած մինչ այժմ ես չեչեներեն չէի հասկանում»: Այնուհետև կինը Քալայջյանին ասում է, որ չշեղվի իր «հիմար զանգերից»: Հոլովակն ավարտվում է բլոգերի կողմից հնչած չեչեներեն սովորելու ցանկությամբ:

Հոլովակը Կադիրովն ուղեկցել է մակագրությամբ. «Չեչեներեն լեզուն Սոչիում սովորել հնարավոր չէ, ուստի մենք քեզ կուղարկենք որևէ դպրոց Չեչնիայի լեռներում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կադիրով   Չեչնիա  


Վերնագիրի այլ պիտակները