Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատեց Սաննա Մարինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

17:53   10 Դեկտեմբեր 2019    386

Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն Է տվել երկրի նոր վարչապետ Սաննա Մարինի թեկնածությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լիագումար նիստից հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

«Մարինի օգտին քվեարկել Է 99 պատգամավոր, դեմ՝ 70-ը, բացակայել են 30-ը»,-հայտնել Է խորհրդարանի խոսնակ Մաթի Վանհանենը:

ներկայում Հյուսիսային բոլոր երկրների կառավարությունները, բացի Շվեդիայից, գլխավորում են կանայք: Իսլանդիայի կառավարությունը 2017 թվականից գլխավորում Է Կատրին Յակոբսդոուտիրը, Դանիայինը հունիսի 27-ից՝ Մետտե Ֆրեդերիկսենը, Նորվեգիայինը՝ 2013 թվականից՝ Էռնա Սուլբերգը:

Սաննա Մարինը ոչ միայն իր երկրի, այլեւ ամբողջ աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն Է. նա 34 տարեկան Է, իսկ Ֆինլանդիան առաջին անգամ կառավարելու Է «կանանց հնգյակը». մնացած բոլոր կառավարող կուսակցությունների ղեկավարները նույնպես կանայք են:

Սաննա Մարինի կառավարությունում 12 նախարարական պաշտոններ զբաղեցնում են կանայք եւ յոթը՝ տղամարդիկ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆինլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները