Ֆրանսիայում բողոքողները նավթավերամշակման յոթ գործարան են արգելափակել

21:40   10 Դեկտեմբեր 2019    295

Գործադուլի մասնակիցները, որը Ֆրանսիայում անցկացվում է կենսաթոշակային բարեփոխման դեմ, դեկտեմբերի 10-ին արգելափակել են Ֆրանսիայի նավթավերամշակման ութ գործարաններից յոթը:

Այդ մասին հայտնել է BFM TV-ն՝ վկայակոչելով երկրի խոշորագույն արհմիության՝ «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի», տեղեկատվությունը՝ հաղորդում է TASS-ը:

«Խոսքը վերաբերում Esso և Total ընկերությունների գործարաններին»,- ընդգծել է սինդիկատի ներկայացուցիչ Էմանուել Լեպինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրի Դոնժ հարավային կոմունայում գտնվող նավթավերամշակման գործարանը, որը դեկտեմբերի 10-ին աշխատում էր սովորական ռեժիմով, վերստին միացել է 24-ժամյա գործադուլին: «Նավթամթերքների փոխադրումը խողովակաշարերով, նավերի, գնացքների ու բեռնատարների օգնությամբ, ընդհատված է: Ոչ մի կաթիլ վառելիք դուրս չի գա ձեռնարկությունից»,- նշել են «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայում»:

Արհմիությունները նաև կոչ են արել լlectricitռ de France (EDF) էներգետիկական կորպորացիայի աշխատակիցներին միանալ բողոքի նոր օրվան՝ մոբիլիզացնելով ընկերության բազմաթիվ աշխատողների, ինչպես դա եղավ անցած շաբաթ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները