Subaru-ն Ռուսաստանում հետ է կանչում ավելի քան հազար ավտոմեքենա

21:56   10 Դեկտեմբեր 2019    373

Subaru–ի ռուսաստանյան դիլեր « Subaru Motor» ՍՊԸ-ն հետ է կանչում Ռուսաստանում 1,125 Subaru Impreza, XV (G4, G5) մոդելները՝ արգելակիչ խողովակի հետ կապված խնդիրների պատճառով՝ ասվում է «Ռոսստանդարտի» հաղորդագրության մեջ:

Վերադարձի ենթակա են 2017-ից առ այսօր վաճառված տրանսպորտային միջոցները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Տրանսպորտային միջոցների հետկանչման պատճառն այն է, որ որոշ ավտոմեքենաների արգելակային հեղուկի ճնշման ազդեցության տակ արգելակման խողովակների ամրության անբավարար գնահատման արդյունքում պարզվել է, որ կցամասի սեղմված մասը ունի անբավարար ամրություն:

Արդյունքում արգելակային հեղուկը կարող է ճզմվել խողովակի ներքին և արտաքին շերտերի միջև` հանգեցնելով նրա փքվելուն», – ասվում է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Subaru  


Վերնագիրի այլ պիտակները