Վաշինգտոնում մեկնարկել է Լավրովի և Պոմպեոյի հանդիպումը

22:40   10 Դեկտեմբեր 2019    404

Վաշինգտոնում սկսվել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը:

Այս մասին գրում է РИА Новости-ն՝ նշելով, որ բանակցությունների մեկնարկային հատվածը մեկ րոպեից էլ քիչ է տևել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները և պատվիրակություններն արդեն նստած էին բանակցությունների սեղանի շուրջ, երբ լրագրողները սրահ են մտել: Մի քանի հարցի պատասխանելու՝ ամերիկյան ԶԼՄ-ների խնդրանքներն անպատասխան են մնացել:

Ինչպես ակնկալվում է, Լավրովն ու Պոմպեոն լրագրողների հետ կշփվեն բանակցություններից հետո: Դրանից հետո Լավրովին կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված են փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:

Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում են պետքարտուղարի տեղակալ և ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջոն Սալիվանը և պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի ժ.պ. Ֆիլիպ Ռիքերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով   Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները