Դեմոկրատները պաշտոնապես մեղադրել են Թրամփին

22:57   10 Դեկտեմբեր 2019    340

Երեքշաբթի օրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ջերի Նադլերը հայտարարել է, որ երկու գլխավոր մեղադրանքներ են պաշտոնապես հարուցվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ գրում է interfax.ru-ն:

Նրանցից առաջինը նրանք նկարագրել են որպես իշխանության չարաշահում: «Ազգային շահերն անտեսելով կամ վնասելով՝ անձնական շահույթ ձեռք բերելու համար սեփական դիրքն օգտագործելը օրենքի խախտում է, որի համար կարելի է իմպիչմենթ հայտարարել նախագահին», – ասել է Նադլերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խախտումների երկրորդ խումբը վերաբերում է Ներկայացուցիչների պալատի հետաքննության խոչընդոտմանը: Նշվում է, որ Թրամփը արգելափակում է մի շարք պաշտոնատար անձանց ցուցմունքները, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի Կոնգրեսին հանձնելը:

Նադլերը պարզաբանել է, որ այս շաբաթվա վերջում մեղադրանքների այս կետերը կքննարկվեն Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովում: Կոմիտեի անդամները պետք է որոշեն՝ արդյոք համարո՞ւմ են այդ պնդումները հիմնավորված: Բացի այդ, Ներկայացուցիչների պալատն ամբողջ կազմով ստիպված կլինի քվեարկել քվեարկել իմփիչմենթի հարցով՝ հիմնվելով առկա մեղադրանքների վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դեմոկրատներ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները