Պոմպեոն Լավրովի հետ զրույցում ընդգծել է Հս. Կորեայի դեմ պատժամիջոցների կարևորությունը

09:44   11 Դեկտեմբեր 2019    426

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում ընդգծել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների ռեժիմի կարևորությունը:

«Այսօր մենք պայմանավորվեցինք նաև Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման (դենուկլեարիզացիա) խնդրի շուրջ: Մենք խոսեցինք Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների կիրառման կարևորության մասին»,- հայտարարել է Պոմպեոն Լավրովի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո   Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները