Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, նշվում է Լեռների միջազգային օրը

09:53   11 Դեկտեմբեր 2019    370

Դեկտեմբերի 11-ին նշվում է Լեռների միջազգային օրը (International Mountain Day), որը հիմնադրվել է 2003 թվականի հունվարին, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 57-րդ նստաշրջանի որոշմամբ:

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը միջազգային հանրությանը կոչ է արել այդ օրը միջոցառումներ կազմակերպել բոլոր մակարդակներով՝ մոլորակի լեռնային շրջանների զարգացման խնդիրներին եւ դրանց բնակչությանն օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությանը ուշադրություն հրավիրելու նպատակով: Համապատասխան բանաձեւում նշված է լեռնային շրջանների կայուն զարգացմանն ուղղված գործողությունների հատուկ հրատապությունը, փոխանցում է Calend-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լեռները զբաղեցնում են ցամաքի փաստացի ավելի քան մեկ քառորդը, կարեւոր դեր են խաղում մեր աշխարհի կայուն տնտեսական զարգացման առաջընթացի գործում եւ հանդիսանում են մոլորակի բնակչության 13 տոկոսի տունը: Դրանք ոչ միայն լեռնային շրջաններում բնակվող գրեթե 915 մլն մարդկանց գոյատեւման ու բարեկեցության միջոցների աղբյուրն են, այլեւ միջնորդավորված բարենպաստ են անդրադառնում դրանց ստորոտներին բնակվող միլիարդավոր մարդկանց վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները