Լավրովը պատմել Է Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին

10:34   11 Դեկտեմբեր 2019    569

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն անցել Է փոխըմբռնման մթնոլորտում, կողմերը քննարկել են մի շարք հանգուցային խնդիրեր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում պատմել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք հասկանում ենք ԱՄՆ-ի ներքին քաղաքականությունը, բայց երկուստեք շահագրգռություն կա աշխատելու այն ոլորտներում, որտեղ մենք կարող ենք արդյունքների հասնել»,- նշել Է նախարարը:

Մասնավորապես, Ռուսաստանը, Լավրովի խոսքով, ԱՄՆ-ին առաջարկել Է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին համաձայնագրի երկարացման «ցանկացած տարբերակ»: ԱԳ նախարարը նաեւ հավաստել Է Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3 պայմանագիրը երկարացնելու Մոսկվայի պատրաստակամությունը:

Բացի այդ, Լավրովը ԱՄՆ-ի նախագահի հետ քննարկել Է Պարսից ծոցում ճգնաժամի խորացում թույլ չտալուն ուղղված քայլերը, Թեհրանի հետ գործարքից Վաշինգտոնի դուրս գալու պատճառով առաջացած խնդիրները եւ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խնդիրը:

Խոսելով ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեում «Հյուսիսային հոսք-2»-ի եւ «Թուրքական հոսքի» դեմ պատժամիջոցներ ներառելու Կոնգրեսի որոշման մասին, Լավրովը վստահություն Է հայտնել, որ նման միջոցները չեն կանգնեցնի նախագծերի իրագործումը:

Սերգեյ Լավրովը Վաշինգտոն Է ժամանել դեկտեմբերի 9-ին եւ արդեն բանակցություններ Է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները