Պենտագոնը դադարեցրել Է Ս. Արաբիայից բոլոր զինծառայողների ուսուցումը. NYT

10:56   11 Դեկտեմբեր 2019    356

Պենտագոնը հայտարարել է, որ անորոշ ժամանակով դադարեցնում է ԱՄՆ-ում սովորող Սաուդյան Արաբիայից բոլոր զինծառայողների ռազմական դասընթացները:

Այս որոշումը կայացվել է Ֆլորիդայի Ռազմածովային Ուժերի ռազմակայանում հրաձգությունից հետո, գրում է New York Times-ը:

ԱՄՆ Պաշտպանության փոխնախարար Դեյվիդ Նորքվիսթը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ այս սահմանափակումները վերաբերում են Միացյալ Նահանգներում ռազմական վերապատրաստում անցնող սաուդցի 852 ուսանողի: Նա նաև նշել է, որ հետագայում այս սահմանափակումները կիրառվելու են ԱՄՆ-ում ռազմական վերապատրաստում անցնող 5.1 հազար արտասահմանցի ուսանողների նկատմամբ, որոնք ռազմական պատրաստություն են անցնում երկրում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆլորիդայի Ռազմածովային Ուժերի ռազմակայանում Սաուդյան Արաբիայից կուրսանտը կրակ էր բացել, ինչի հետևանքով զոհվել էր 4 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները