«Թուրքիային չեն ընդունում Եվրամիություն, որովհետև թուրքերը մահմեդական են». Էրդողան

11:03   11 Դեկտեմբեր 2019    334

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիային Եվրամիություն չընդունելու իրական պատճառը երկրի մեծաքանակ բնակչությունը չէ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեզ ասում են , որ Թուրքիայի բնակչությունը շատ մեծ է: Սակայն Անկարայի հայտը չընդունելու պատճառը թաքնված է այլ տեղ: Իրական պատճառն այն է, որ մենք մահմեդական ենք,-նշել է Թուրքիայի նախագահը:

Թուրքիան 1963 թվականին ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը, իսկ 1987 թվականին հայտ է ներկայացրել անդամակցության վերաբերյալ: Սակայն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում՝ դրանք մի քանի անգամ ընդհատվել են տարաձայնությունների պատճառով:

Ներկայում բանակցային գործընթացի 35 կետերից բաց են 16-ը: 2016 թվականի մարտին Բրյուսելն ակտիվացրել է բանակցային գործընթացը՝ դրա դիմաց Թուրքիայից պահանջելով ներգաղթյալների հոսքի նվազեցմանն ուղղված քայլեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները