Աֆղանստանում ավելի քան 50 մարդ Է տուժել ՆԱՏՕ-ի ավիաբազայի մոտ իրականացված պայթյունից. Սինհուա

11:19   11 Դեկտեմբեր 2019    289

Ավելի քան 50 մարդ Է վերքեր ստացել Աֆղանստանի Փարվանի նահանգում Բաղրամի ավիաբազայի շրջանում ՆԱՏՕ-ի ուժերի ավտոշարասյան մերձակայքում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 11-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Նշվում Է, որ բոոր տուժածները խաղաղ բնակիչներ են: Նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվում: Ինչպես գրում Է Pajhwok գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի«Վճռորոշ աջակցություն» խաղաղապահ առաքելության հայտարարությանը, հարձակվողների թիրախը եղել Է ոչ թե դաշինքի ավտոշարասյունը, այլ Բաղրամի ավիաբազայի, որը ԱՄՆ-ի զինված ուժերի եւ ՆԱՏՕ-ի զորքերի խոշորագույն ռազմակայանն Է Աֆղասնտանի տարածքում, մերձակայքում գտնվող բուժհաստատությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղասնտան  


Վերնագիրի այլ պիտակները